Հայաստանի Հանրապետութեան Բնակչութիւն
1828-ին, երբ Արեւելեան Հայաստանը միացած է Ռուսաստանին, ունեցած է ընդամէնը 161 հազար բնակիչ։ Նոյն ատեն Պարսկաստանէն եւ Արեւմտեան Հայաստանէն շուրջ 150 հազար հայ տեղափոխուած է Արեւելեան Հայաստան եւ հարակից շրջաններ[1]։
Արեւելեան Հայաստանի մէջ առաջին մարդահամարը տեղի ունեցած է համառուսաստանեան առաջին մարդահամարի շրջանակներուն մէջ՝ 1897-ին, ըստ որուն՝ Արեւելեան Հայաստանի բնակչութեան ընդհանուր թիւը եղած է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին (1913) Արեւելեան Հայաստանի բնակչութիւնը եղած է 1 մլն։ 1918-ին Արեւմտեան Հայաստանէն եւ Հարաւային Կովկասի տարբեր շրջաններէն Արեւելեան Հայաստան տեղափոխուած է մօտ 302 հազար հայ, որուն արդիւնքով բնակչութեան ընդհանուր թիւը ղարաբաղեան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, ճգնաժամի, ինչպես նաեւ Սպիտակի երկրաշարժի (զոհուած է 25 հազար մարդ) եւ արտագաղթի հետեւանքով հանրապետութեան բնակչութեան թիւը նուազած է շուրջ 800 հազարով, որմէ 475,8 հազարը՝ 1992-1994-ին։ Ըստ 2011-ի մարդահամարին՝ Հայաստանի հանրապետութեան մշտական բնակչութիւնը 3,213 միլիոն էր։ Հանրապետութեան բնակչութեան թիւը իր ամենաբարձր ցուցանիշին հասած է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։
Թուրք-հայկական պատերազմին (28 Սեպտեմբեր-18 Դեկտեմբեր 1920), սովին, եւ դէպի Ռուսաստանին արտագաղթի հետեւանքով բնակչութեան թիւը 1920-ին դարձեալ նուազած է մինչեւ 720 հազարի։ 1 միլիոնը վերականգնած է 1930-ին։ Հայաստանի բնակչութիւնը արագօրէն աճած է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991-ին բնակչութեան թիւն աւելցեր է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետութեան մէջ վերջին 20 տարիներուն ընթացքին ազգամիջեան յարաբերութիւններու սրման, Լեռնային Ղարաբաղը աւելցեր է 4,5, քաղաքային բնակչութիւնը՝ 17,1, իսկ գիւղի բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական յաւելեալ աճը կազմեր է 423 հազար մարդ (12%)։ 2010-ին մշտական բնակչութեան 34,4 %-ն ապրած է Երեւանի մէջ, Հայասատնի հանրապետութեան Արարատի, Արմաւիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերէն իւրաքանչիւրին մէջ՝ մշտական բնակչութիւնը 8,6-8,7 տոկոս է, Գեղարքունիքի մարզին մէջ՝ 7,4 տոկոս, Արագածոտնի, Սիւնիքի եւ Տաւուշի մարզերուն իւրաքանչիւրին մէջ՝ 4,1-4,7 տոկոս է, իսկ 1,7 տոկոս՝ Վայոց ձոր մարզին մէջ։
Տարի | Ընդամենը՝ տարեսկիզբի
դրութեամբ (հազար մարդ) |
Այդ թուականին՝ | Տոկոսներով՝ ընդհանուրի
նկատմամբ | ||
---|---|---|---|---|---|
քաղաքային | գիւղական | քաղաքային | գիւղական | ||
1920 | 720,0 | 121,7 | 598,3 | 16,9 | 83,1 |
1926Կաղապար:Ն | 881,3 | 167,1 | 714,2 | 19,0 | 81,0 |
1939Կաղապար:Ն | 1282,3 | 366,4 | 915,9 | 28,4 | 71,6 |
1959Կաղապար:Ն | 1765,3 | 873,1 | 892,2 | 49,5 | 50,5 |
1970Կաղապար:Ն | 2492,6 | 1472,7 | 1019,9 | 59,1 | 40,9 |
1979Կաղապար:Ն | 3037,3 | 1985,7 | 1051,6 | 65,4 | 34,6 |
1989Կաղապար:Ն | 3304,7 | 2222,2 | 1082,5 | 67,2 | 32,8 |
2001Կաղապար:Ն | 3214,5 | 2066,1 | 1146,9 | 64,3 | 35,7 |
2005 | 3217,5 | 2062,3 | 1153,6 | 64,1 | 35,9 |
2006 | 3221,1 | 2062,6 | 1156,6 | 64,1 | 35,9 |
2009 | 3238,0 | 2073,4 | 1164,6 | 64,0 | 36,0 |
2010 | 3249,5 | 2081,0 | 1168,5 | 64,0 | 36,0 |
2011 | 3262,6 | 2088,5 | 1174,1 | 64,0 | 36,0 |
Բնակչութեան բնական շարժը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խորհրդային տարիներուն Հայաստանի բնակչութեան աւելցումին հիմնական միջոցը եղած է բնական աճը՝ ծնելիութեան բարձր մակարդակը եւ մահացութեան աստիճանաբար նուազումը։ 1920-ական թուականներու կէսերուն ծնելիութիւնը եղած է բաւական բարձր՝ 1000 բնակիչի հաշիւով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագայ որոշակի անկումը՝ ծնելիութեան բաւական բարձր մակարդակ՝ 41,2 %, մնացած է մինչեւ Հայրենական, մեծ պատերազմի սկիզբը (1940)։ Պատերազմի տարիներուն բնական աճը նուազած է, որովհետեւ կտրուկ իջած է 20-29 տարեկան երիտասարդներու եւ ամուսնութիւններու թիւը։ 1950-ին արձանագրուած է ծնունդներու եւ բնական աճի ցուցանիշներու զգալի նուազում՝ համապատասխանաբար՝ 32,1 եւ 23,6 ։ Անոր յաջորդած է պատերազմներու աւարտին բնորոշ ժողովրդագրական բռնկում, ծնելիութիւնը աճած է, մահացութիւնը նուազած է, որոնց շնորհիվ 1960-ին արձանագրուած են ծնելիութեան եւ բնական աճի հետպատերազմեան շրջանի առաւելագոյն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 եւ 33,3 %։ Ապա յաջորդած է այդ ցուցանիշներու նուազման շրջան մը, որ պայմանաւորուած էր քաղաքային բնակչութեան արագ աճով, բնակչութեան մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղուածութեան աստիճանի մեծացումով եւ ընտանիքներու փոքրացմամբ։ 1970-ական թուականներուն ծնելիութեան եւ բնական աճի ցուցանիշները որոշակիօրէն կայունացած են, իսկ 1985-ին արձանագրուած են անոնց վերջին շրջանի առաւելագոյն արժէքները՝ համապատասխանաբար՝ 24,1 եւ 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Ղարաբաղեան պատերազմի (1991-1994), տնտեսական շրջափակման եւ անորմով պայմանաւորուած արտագաղթի հետեւանքով ծնելիութիւնը եւ բնական աճը նուազած են՝ 2001-ին հասնելով իրենց նուազագոյն արժեքներուն՝ համապատասխանաբար՝ 9,5 եւ 3,5 %, որմէ ետք սկսած է անոնց դանդաղ աճի շրջանը։ 2005-ին ծնելիութիւնը աճած է, բայց մահացութեան աճի պատճառով բնական աճը մնացած է գրեթէ նոյնը, իսկ 2010-ին ծնելիութիւնը հասած է 13,8 %-ի, որուն մահացութեան փոքր աճի պայմաններուն անգամ ապահոված է բնական աճի որոշ՝ 5.2 % աւելացում։ Բնակչութեան բնական շարժի փոփոխութիւնները պայմանաւորուած են կանանց ծնունդակութեան, տարիքային ծնելիութեան եւ ծնելիութեան գումարային գործակիցներու մեծութիւններով։ Եթէ 1926-ին 15-49 առաջնահերթութիւն։
Հայաստանի բնակչութեան բնական շարժը 1915-2011 թուականներուն | |||
---|---|---|---|
Տարիները | |||
Ծնունթներու թիւը | Մահացածներու թիւը | Բնական աճը, % | |
1915 | 46,3 | 23,9 | 22,4 |
1925 | 51,5 | 16,2 | 35,3 |
1926 | 56,0 | 17,0 | 39,0 |
1940 | 41,2 | 13,8 | 27,4 |
1950 | 32,1 | 8,5 | 23,6 |
1955 | 38,0 | 8,8 | 29,9 |
1960 | 40,1 | 6,8 | 33,3 |
1965 | 26,6 | 5,7 | 22,9 |
1970 | 22,1 | 5,1 | 17,0 |
1975 | 22,2 | 5,5 | 16,7 |
1979 | 22,9 | 5,6 | 17,3 |
1985 | 24,1 | 5,9 | 18,2 |
1990 | 22,5 | 6,2 | 16,3 |
1995 | 13,0 | 6,6 | 6,4 |
2000 | 9,6 | 6,0 | 3,6 |
2005 | 11,7 | 8,2 | 3,5 |
2009 | 13,7 | 8,5 | 5,2 |
2010 | 13,8 | 8,6 | 5,2 |
2011 | 13,3 | 8,6 | 4,7 |
Հայաստանի հանրապետութեան բնակչութեան սեռատարիքային կազմը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ Հայրենական մեծ պատերազմը (1941- 1945) ՀԽՍՀ բնակչութեան կազմին մէջ գերակշռած են տղամարդիկ, յատկապէս՝ տարիքային ցած խումբերուն մէջ։ Պատերազմի հետեւանքով խախտուած է սեռերու հարաբերութիւնը։ 1959-ին կիները կազմած են Հայաստանի հանրապետութեան մշտական բնակչութեան 52,2 %-ը, 1970-ին՝ բնակչութեան բաշխումին՝ 51,2 %-ը, 1979-ին 51,3 %-ը, 1989-ին 51 %-ը, ըստ տարիքային խումբերու. 2001-ին՝ 52 %-ը, 2010-ին 51,5 %-ը։
Հազար մարդ | Բնակչութեան ընդհանուր թուաքանակէն, % | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
2007 | 2008 | 2009 | 2010 | 2007 | 2008 | 2009 | 2010 | |
Ամբողջ բնակչութիւնը | 3222,9 | 3230,1 | 3238,0 | 3249,5 | 100 | 100 | 100 | 100 |
0-14 | 634,8 | 614,0 | 601,2 | 595,7 | 19,7 | 19,0 | 18,6 | 18,3 |
15-64 | 2238,9 | 2268,3 | 2298,8 | 2326,8 | 69,5 | 70,2 | 71,0 | 71,6 |
65 եւ աւելի մեծ | 349,2 | 347,8 | 338,0 | 327,0 | 10,8 | 10,8 | 10,4 | 10,1 |
Բնակչութեան տեղաբաշխումը եւ խտութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայասատնի հանրապետութեան մշտական բնակչութեան միջին խտութիւնը 110 է (2010)։ Երեւանը եւ Արարատեան դաշտը Հայասատնի հանրապետութեան տարածքի մօտ 26,7 %-ն է, որտեղ կ'ապրի ընղհանուր բնակչութեան աւելի քան 50 %-ը։ Համեմատաբար խիտ բնակչութիւն կայ Արմաւիրի մէջ (229 մարդ/քմ2), Կոտայքի մէջ (134), Արարատի մէջ (133), Շիրակի մէջ (105)։
Ընդամենը | Քաղաք | Գիւղ | |
---|---|---|---|
Հայաստանի հանրապետութիւն | 3266,4 | 2091,1 | 1175,3 |
Երեւան | 1124,3 | 1124,3 | |
Արագածոտնի մարզ | 142,5 | 33,2 | 109,3 |
Արարատի մարզ | 281,0 | 82,9 | 198,1 |
Արմաւիրի մարզ | 286,6 | 102,2 | 184,4 |
Գեղարքունիքի մարզ | 242,3 | 79,9 | 162,4 |
Լոռու մարզ | 281,8 | 165,1 | 116,7 |
Կոտայքի մարզ | 282,7 | 158,7 | 124,0 |
Շիրակի մարզ | 281,7 | 169,3 | 112,4 |
Սիւնիքի մարզ | 152,8 | 103,4 | 49,4 |
Վայոց ձորի մարզ | 56,0 | 19,4 | 36,6 |
Տավուշի մարզ | 134,7 | 52,7 | 82,0 |
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խանլարի Կարէն, «Հայ բնակչութեան Էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում 1923-2005 թթ.», Երեւան, 2005 :
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայաստանի ազգային ատլաս` հատոր Բ, Երևան, 2008։